Միրոսլավ Կլոզեն գլխավորեց գերմանական թիմը

«Նյուրնբերգը» հայտարարել է մարզիչ Միրոսլավ Կլոզեի հետ պայմանագիր կնքելու մասին։

Կլոզեի վերջին ակումբը եղել է ավստրիական «Ալտախը»։ 46-ամյա գերմանացին գործազուրկ է 2023 թվականի մարտից։

«Նյուրնբերգը» 2023/24 մրցաշրջանն ավարտեց երկրորդ Բունդեսլիգայի 12-րդ տեղում՝ վաստակելով 40 միավոր։