Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի EURO-2024-ի առաջին խաղը

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հոլանդիայի դեմ հանդիպումը։

«Լևանդովսկին ազդրի երկգլուխ մկանի պատռվածք է ստացել, ինչը թույլ չի տալիս մասնակցել մրցաշարի առաջին խաղում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի Ռոբերտը խաղադաշտ դուրս գա Ավստրիայի հետ երկրորդ խաղում»,- Յացեկ Յարոշևսկու խոսքերն է մեջբերում Լեհաստանի հավաքականի մամուլի ծառայությունը։

Լեհերի դեբյուտային խաղը Եվրո-2024-ում կկայանա կիրակի օրը՝ հունիսի 16-ին։