Խավիեր Պաստորե. «Նա մեզ համար հայր էր»

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոսել է Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ իր ելույթի մասին։

«Նա անհավանական մարզիչ է: Նա միշտ աշխատել է լավագույն ակումբներում և ֆանտաստիկ հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ։ Նա մեզ համար հայր էր։ Նրան ամենալավն եմ մաղթում»,- Պաստորեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Խավիեր Պաստորեն ՊՍԺ-ում հանդես է եկել 2011-ից 2018 թվականներին, իսկ Կառլո Անչելոտտին թիմը մարզել է 2011-ից 2013 թվականներին։