Ռոդրիգոն առաջարկներ ունի երկու թոփ ակումբներից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն առաջարկներ ունի երկու թոփ ակումբներից։ Ինչպես հայտնում է Marca-ն՝ բրազիլացի վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և ֆրանսիական ՊՍԺ-ն։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում «Ռեալը» կունենա ևս երկու հարձակվող՝ ակումբին կմիանա Կիլիան Մբապպեն, ով պայմանագիր է կնքել ազատ գործակալի կարգավիճակով, մադրիդյան թիմին կմիանա նաև 18-ամյա Էնդրիկը, ով արդեն Բրազիլիայի հավաքականի խաղացող է։

Ավելի վաղ Ռոդրիգոն հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»։ Ֆուտբոլիստն ասել է, որ չի վախենում նորեկների հետ մրցակցությունից։ Այնուամենայնիվ, բրազիլացին կարիերան շարունակելու այլ տարբերակներ դեռ ունի։