«Արսենալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Արսենալի» հենակետային կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Լրագրող Էդ Աարոնսը հայտնում է, որ գանացին ամենայն հավանականությամբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Արսենալից»։

Ըստ աղբյուրի՝ ամռանը «Արսենալը» կարող է բաժանվել կիսապաշտպաններ Էմիլ Սմիթ-Ռոուի և Ռեյս Նելսոնից։ Ակումբը պատրաստ կլինի լսել նաև հարձակվող Էդի Նկետիայի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։

Հիշեցնենք, որ Պարտին Լոնդոնի «Արսենալ» է տեղափոխվել 2020 թվականի ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից» մոտ 40 միլիոն եվրո փոխհատուցման դիմաց։ Այդ ժամանակից ի վեր 30-ամյա գանացին թիմի հետ նվաճել է միայն մեկ գավաթ՝ Անգլիայի Սուպերգավաթը։