Ֆաբրիցիո Ռոմանո. Տիագու Մոտան պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ

Տիագու Մոտան դարձել է «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչը, իր սոցցանցերում հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա մասնագետը պայմանագիրը ստորագրել է Պորտուգալիայում ակումբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ Նա թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան թիմը մարզչի հետ պայմանավորվել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։