Էրիկ տեն Հագը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի վերաբերյալ որոշման ուշացումից

Հոլանդիայի մարզիչ Էրիկ տեն Հագը դժգոհ է այն փաստից, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձգձգում է թիմում իր ապագայի հարցը, հաղորդում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ 54-ամյա մասնագետը մտավախություն ունի, որ ուշացումը կազդի ակումբի տրանսֆերային ծրագրերի վրա։ Նրա կարծիքով, դա կարող է բացասաբար ազդել «կարմիր սատանաների» արդյունքների վրա հաջորդ մրցաշրջանում։

Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամառվանից։ 2023/24 մրցաշրջանում թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ տեղը։