Վինիսիուս Ժունիորը խոսել է «Վալենսիայի» երկրպագուների դատապարտման մասին

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է «Վալենսիայի» երկրպագուների դատապարտման մասին՝ իր նկատմամբ ռասիզմի գործով։

«Ես ռասիզմի զոհ չեմ։ Իսպանիայի պատմության մեջ այս առաջին քրեական մեղադրանքն ինձ համար չէ: Սա բոլոր սևամորթների համար է: Թող մյուս ռասիստները վախենան, ամաչեն ու թաքնվեն ստվերում։ Հակառակ դեպքում ես կգամ քեզ համար։

Շնորհակալություն Լա Լիգային և Մադրիդի «Ռեալին»՝ օգնելու մեզ կայացնել այս պատմական որոշումը», – Վինիսիուսի խոսքերը մեջբերում է լրագրող Բեն Ջեյկոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։