Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադը» մի քանի ամիս առաջ հետևել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի խաղին։
Սան Սեբաստյանը ներկայացնող ակումբի ներկայացուցիչները խորհրդակցել են գործակալների և միջնորդների հետ, ինչպես նաև տեղեկություններ հավաքել խաղացողի մասին։ Ըստ աղբյուրի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հարությունյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» քիչ հավանական է։
Գեորգին հայտնվել է իսպանական ակումբի շորթ լիստում, սակայն ակումբի հիմնական տրանսֆերային նպատակը չէ: Դրա պատճառներից մեկն էլ «Կրասնոդարի» կազմում 19-ամյա ֆուտբոլիստի խաղային պրակտիկայի բացակայությունն է։