Հանս-Դիտեր Ֆլիկը Գավիի համար խաղային նոր դիրք է ընտրել «Բարսելոնայում»

Կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կողմնորոշվել է թիմում իսպանացի կիսապաշտպան Գավիի խաղային դիրքի հարցում։ Այս մասին հայտնում են Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ Գավին խաղադաշտ վերադառնալուց հետո կօգտագործվի երկրորդ հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ մեկ այլ պաշտպանական խաղացողի հետ զույգով։ Գերմանացի մասնագետը չի պատրաստվում խաղացողին օգտագործել հարձակվողական գործողություններում։

Հիշեցնենք, որ Գավին ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով հիվանդանոցում էր նոյեմբերից։ Դեռևս հստակ հայտնի չէ, թե երբ կիսապաշտպանը կվերադառնա խաղադաշտ։

Նախորդ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է ընդամենը 15 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։