Իլկայ Գյունդողան. «Նրանք շատ շնորհալի են»

«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կիսվել է ազգային հավաքականի խաղացողներ Ֆլորիան Վիրցի և Ջամալ Մուսիալի մասին իր կարծիքով։

«Նրանք շատ շնորհալի են։ Տղաները խաղում են տարբեր ակումբներում, ուստի կարևոր է աշխատել նրանց հետ, որպեսզի նրանք ճիշտ որոշումներ կայացնեն խաղադաշտում։ Վստահ եմ, որ մենք դեռ աճելու տեղ ունենք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bild-ը։