Հայ գործարարը ցանկանում է գնել «Էվերթոնը»

Հայ գործարար Վաչե Մանուկյանը դիտարկում է «Էվերթոնը» գնելու հնարավորությունը, հայտնում է The Athletic-ը։

Ըստ աղբյուրի՝ Մանուկյանը 400 մլն ֆունտի առաջարկ է արել ակումբի ներկայիս սեփականատեր Ֆարհադ Մոշիրիին։

Մանուկյանի առաջարկը միակը չէ, որ ներկայացվել է անգլիական ակումբին։

Ակումբը ձեռք բերելու փորձ է անում նաև բրիտանացի Էնդի Բելն ու Ջորջ Դաունինգը։