Դիդյե Դեշամ. «Մենք լավ և լարված պայքար անցկացրինք»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ամփոփել է Կանադայի հետ ընկերական հանդիպման արդյունքը (0։0)։

«Մենք լավ և լարված պայքար անցկացրինք, առաջին խաղակեսում լավ պահեր եղան, հատկապես առաջին կես ժամում, քանի որ առաջին խաղակեսի վերջնամասն ավելի բարդ էր։

Կարևոր էր այս երկու նախապատրաստական ​​հանդիպումների միջև խաղաժամանակի բաշխումը։ Կան նաև այլ թիմեր, որոնք պատրաստվում են խաղալ Եվրոյում և դժվար ընկերական խաղեր են անցկացրել։

Մենք կօգտագործենք այս հանդիպումը, որպեսզի պատրաստվենք այն ամենին, ինչ մեզ սպասվում է Գերմանիայում»,- Դեշամի խոսքը մեջբերում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Եվրո-2024-ում Ֆրանսիայի հավաքականը D խմբում կխաղա Ավստրիայի, Հոլանդիայի և Լեհաստանի հետ։