Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել դի Մարիան մեկնաբանել է Էկվադորի նկատմամբ տարած հաղթանակը (1:0) ընկերական խաղում, որտեղ խփել է հաղթական գոլը։
«Դա արժանի հաղթանակ էր։ Մենք պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես միշտ աշխատել ենք և մնանք նույն միասնական միավորը։ Էկվադորը մրցակից է, որին մենք կարող ենք հանդիպել Կոպա Ամերիկայում։
Գիտենք, որ սա ավելին է լինելու, քան բարդ մրցաշար։ Գլխավորն այն է, որ մենք լավ ենք գործում և հույս ունենք հասնել ավելիին»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։