Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին կիսվել է առաջիկա Եվրո-2024-ի սպասելիքներով։
«Մեր մասին հաճախ են ասում, որ մենք լավ ենք պաշտպանությունում և բաց ենք հակագրոհների ժամանակ: Բայց Իտալիայում մոտեցումը փոխվում է՝ մենք ցանկանում ենք, որ խաղացողները առաջ գնան, ոչ թե սպասեն: Մենք ցանկանում ենք ճնշել և պաշտպանվել թիմով։
Իմ կարծիքով՝ որպես գործող չեմպիոնի կարգավիճակով հանդես գալը առավելություն է։ Բայց մենք պետք է հենց սկզբից հասկանանք, որ պետք է մեզ պահենք գործող չեմպիոնների պես։ Իտալիան մեզ ընտրել է երկիրը ներկայացնելու համար, բայց մենք միայն հանդիպումների ժամանակ կտեսնենք, թե արդյոք մենք արդյո՞ք կհասցնենք առաջադրանքը։
Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք։ Պետք է համոզել ոչ միայն երկրպագուներին, այլեւ ինքներս մեզ։ Ինչ-որ իմաստով մենք ավելի շուտ մեր դեմ ենք, քան այլ թիմերի: Պետք է ցույց տանք, թե ինչից ենք ստեղծված, ցույց տանք, թե ինչ ունենք ներսում»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։