«Մանչեսթեր Յունայթեդը» ակնկալում է, որ մինչև հունիսի 30-ը կկարողանա ավարտին հասցնել «Էվերթոնի» 21-ամյա կենտրոնական պաշտպան Ջերադ Բրանտուեյթի տրանսֆերը։ հայտնում է Liverpool Echo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք չեն ցանկանում բաժանվել տաղանդավոր ֆուտբոլիստից, սակայն ակումբում տնտեսական իրավիճակը ստիպում է նրանց դիտարկել այս տարբերակը։
Անցած մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 42 միլիոն եվրո: