Իտալական «Նապոլին» և «Յուվենտուսը» դիտարկում են թուրինցի հարձակվող Ֆեդերիկո Կիեզային նեապոլիտանացի պաշտպան Ջովանի դի Լորենցոյի հետ փոխանակելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի համաձայն, երկու խաղացողներն էլ գնահատվում են մոտ 25-30 միլիոն եվրո, ուստի ուղղակի փոխանակումը միանգամայն հնարավոր է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիեզան ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից»: Իտալացու գլխավոր հավակնորդներից մեկը «Ռոման» է: Լրատվամիջոցներում հաղորդվում էր նաև, որ Դի Լորենցոն կցանկանար հեռանալ «Նապոլիից», չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը, որով նա ստանում է տարեկան 3,5 միլիոն եվրո, ավարտվում է 2028 թվականի հունիսին։ Ֆուտբոլիստը կարծում է, որ իր ժամանակը նեապոլիտանական ակումբում մոտենում է ավարտին:
30-ամյա Դի Լորենցոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում Կիեզան բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։