Իտալացի մասնագետ Տիագու Մոտտան, ով գլխավորում էր «Բոլոնիան», հաջորդ չորեքշաբթի կներկայացվի «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մոտտան արձակուրդում է մինչև ամսվա վերջ, սակայն հաջորդ շաբաթ նա կժամանի Թուրին՝ ստորագրելու պայմանագիրը։
41-ամյա Տիագու Մոտտան ավարտել է կարիերան 2018 թվականին։ Նրա վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր։ 2018/19 մրցաշրջանում Մոտտան գլխավորել է ՊՍԺ-ի մինչև 19 տարեկանների թիմը, 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբերը գլխավորել է իտալական «Ջենովան», իսկ 2021/22 մրցաշրջանում՝ «Սպեցիան»։ 2022 թվականի սեպտեմբերին Մոտտան գլխավորեց «Բոլոնիան», որի հետ անցած մրցաշրջանում նա ավարտեց հինգերորդ տեղը Ա Սերիայում՝ երաշխավորելով մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկությանը։