Թոմաս Տուխելը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատիրոջը

Անցած երեքշաբթի գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռատքլիֆի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Քրիստիան Ֆալկը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ Տուխելը, ով դիտարկվում է որպես «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչ Էրիկ տեն Հագի փոխարինող, Ռատքլիֆին ասել է, թե ինչպես կարող է լուծել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական խնդիրները, եթե գլխավորի մանկունիանցիներին։

Մասնավորապես, խոսվել է վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ, ով նախորդ մրցաշրջանի սկզբում կոնֆլիկտ ուներ Տեն Հագի հետ, և հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունթին, ով բազմաթիվ հանդիպումներ բաց թողեց վնասվածքների պատճառով։ Նշվում է, որ Տուխելը օրինակ է բերել պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին, ում կարողացել է նոր մակարդակի հասցնել «Չելսիում» համատեղ աշխատանքի ընթացքում։