Մատիաս դե Լիխտը հեռացել է Հոլանդիայի հավաքականի ճամբարից

«Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատիաս դե Լիխտն ամուսնացել է։

Ֆուտբոլիստի ընտրյալը նրա վաղեմի ընկերուհի Անեկի Մոլենարն էր, ում ճանաչում էին 18 տարեկանից։

Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին աղջկա հայրենի գյուղում՝ միայն հարազատների և մի քանիսի ներկայությամբ։

Զույգը հույս ունի, որ ավելի ուշ մեծ հարսանիք կունենա։

Հարսանիքից հետո երեկոյան դե Լիխտն արդեն վերադարձել է Հոլանդիայի հավաքականի ուսումնամարզական հավաք՝ շարունակելու պատրաստվել Եվրո-2024-ին: Հունիսի 10-ին Հոլանդիան ընկերական հանդիպում կանցկացնի Իսլանդիայի հետ։