«Նապոլին» նախատեսում է բարձրացնել Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը

«Նապոլին» մտադիր է պահել հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային՝ չնայած ՊՍԺ-ի հատուկ հետաքրքրությանը։

Ինչպես հաղորդում է La Gazetta dello Sport-ը, ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը չի ցանկանում կորցնել մեկ այլ առաջատարի` նկատի ունենալով հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ կապված իրավիճակը, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից (ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» պատրաստ է վճարել 90 միլիոն եվրո նիգերիացու համար): 

«Նապոլին» ծրագրում է վրացուն պահել առնվազն ևս մեկ մրցաշրջան և արդեն առաջարկել է իր գործակալ Մամուկա Ջուգելիին երկարաձգել պայմանագիրը մինչև 2028 թվականը (գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը) աշխատավարձը 1,5 միլիոն եվրոյից մինչև 4 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։ Միաժամանակ Կվարացխելիան 5 մլն է խնդրում եւ հավանական է, որ ակումբը կարողանա բավարարել նրա պահանջները։