Մադրիդի «Ռեալի» որդի և մարզիչ Կառլո Անչելոտտիի օգնական Դավիդե Անչելոտտին որոշել է մնալ մադրիդյան ակումբում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Մասնագետով հետաքրքրված են «Ռեյմսն» ու «Լեսթերը»։ Երկու ակումբներն էլ Դավիդեին տեսնում են որպես իրենց նոր նախագծի դեմք:
Աղբյուրի համաձայն՝ այս պահին իտալացին ցանկանում է մնալ «Ռեալում»՝ չփակելով հնարավոր առաջարկների դուռը և չբացառելով պոտենցիալ թեկնածուների հետ հանդիպումները։ Այժմ նա մտադիր է հոր հետ ավարտել «Ռեալ Մադրիդի» փուլը, իսկ հետո դառնալ ակումբի գլխավոր մարզիչ: