Ֆլորիան Վիրցը 2025 թվականին կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Բայերի» հարձակվող Ֆլորիան Վիրցը մեկ տարուց կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» խաղացող։

Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբները բանակցում են 2025 թվականի ամռանը խաղացողի տրանսֆերի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են նաև, որ 2024/25 մրցաշրջանը հարձակվողը կանցկացնի Լևերկուզենում։

Ըստ ԶԼՄ-ների՝ նման տրանսֆերը Մադրիդի «Ռեալին» կարժենա 150 միլիոն եվրո։

Ավելի վաղ «Ռեալը» հայտարարել էր Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին, ով ակումբին կմիանա այս ամառ։