«Լացիոյի» ֆուտբոլիստը մոտ է «Ալ-Դուհեյլ» տեղափոխվելուն

«Լացիոյի» 31-ամյա կիսապաշտպան Լուիս Ալբերտոն մոտ է քաթարական «Ալ-Դուհեյլ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ հաջորդ շաբաթվա սկզբին Լուիս Ալբերտոն կուղևորվի Քաթար՝ բուժզննում անցնելու համար։ Փոխանցման բոլոր փաստաթղթերը պատրաստման վերջնական փուլում են։

Հաղորդվում է, որ «Լացիոն» սկզբում ցանկանում էր խաղացողին վաճառել «Ալ-Դուհեյլին» 25 միլիոն եվրոյի դիմաց, բայց հետո կողմերը պայմանավորվեցին 11 միլիոն եվրոյի և 1 միլիոն եվրոյի բոնուսների շուրջ:

Կիսապաշտպանը «արծիվների» կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Անցած մրցաշրջանում Լուին իր ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Դրանցում նա դարձել է հինգ գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 11 միլիոն եվրո: