«Չելսին» որոշում է կայացրել Քրիստոֆեր Նկունկուի վերաբերյալ

Քիչ հավանական է, որ «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կլքի լոնդոնյան ակումբը։ Այս մասին CaughtOffside լրատվական սյունակում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» կարծում է, որ Նկունկուն, ում նախորդ մրցաշրջանում խանգարում էին վնասվածքները, դեռ կարող է արդարացնել հաջորդ մրցաշրջանում իր տրանսֆերի վրա ծախսված գումարը:

Հիշեցնենք, որ 26-ամյա Քրիստոֆեր Նկունկուն «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը գերմանական Լայպցիգից։ Տրանսֆերային գումարը կազմել է 60 մլն եվրո Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է ընդամենը 11 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Նկունկուն նաև մեկ խաղ ունի Անգլիայի գավաթում և երկու՝ Անգլիայի լիգայի գավաթում։ Transfermarkt ինտերնետային պորտալը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո: