Պրեմիեր Լիգայի և Major League Soccer (MLS) թիմերը հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի նկատմամբ, հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը Անտուան Գրիզմանի հետ։
Այս մրցաշրջանում Գրիզմանը ակումբի բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 33-ամյա խաղացողի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 25 միլիոն եվրո:
«Ատլետիկոն» ավարտեց Իսպանիայի Պրիմերայի մրցաշրջանը մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում։ Դիեգո Սիմեոնեի թիմն ունի 76 միավոր։ Իսպանական ակումբը բոլոր մրցաշարերի ավարտին մնաց առանց գավաթների՝ դուրս մնալով Իսպանիայի գավաթի և Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչներից։ Մադրիդյան ակումբը կանգ է առել նաեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում՝ կիսաեզրափակիչում տեղը զիջելով Դորտմունդի «Բորուսիային»։