Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ներկայացուցիչ Սեբաստիան Լեդուրեն ասել է, որ դեռ վաղ է խոսել ֆուտբոլիստի Ռուսաստանի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։
Հոլանդացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Նախկինում խաղացողը հայտարարել էր, որ չի երկարաձգելու այն։
«Հնարավո՞ր է, որ Դեպայը ամռանը տեղափոխվի ՌՊԼ: Անկեղծ ասած, սա անսպասելի կլիներ, քանի որ ոչ մի ռուսական ակումբ կապի մեջ չի եղել։ Պատրա՞ստ է Մեմֆիսը դիտարկել ՌՊԼ-ը: Դեռ վաղ է ասել»,- Լեդուրեի խոսքերն է մեջբերում RB Sport-ը:
Անցած մրցաշրջանում 30-ամյա Դեպայը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նախկինում հանդես է եկել ՊՍՎ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում», «Լիոնում» և «Բարսելոնայում»: