Մինչ EURO-2024-ը Յոզուա Կիմիխը կարող է նոր ակումբ տեղափոխվել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» հետաքրքրված է «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ծառայություններով։

Լրագրող և ինսայդեր Ռուդի Գալետտիի խոսքով՝ «Ալ-Ահլիի» ղեկավարությունը մտադիր է անել հնարավորը՝ 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար, և կփորձի հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստի հետ մինչև Եվրո-2024-ի մեկնարկը։

«Ալ-Ահլիում» խաղում են Ռոբերտո Ֆիրմինոն, Մերի Դեմիրալը, Էդուարդ Մենդին և Ֆրանկ Կեսյեն:

Նախորդ մրցաշրջանում Յոզուա Կիմիխը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բավարիայի» 43 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։