Ժոզե Մոուրինյո․ «Կրիշտիանու Ռոնալդուն կխփի իր գոլերը EURO-2024-ում»

Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանկարները Եվրոպայի գալիք առաջնությունում։

«Կրիշտիանուն մեկն է, ով հիանալի հասկանում է իր մարզավիճակը, տեղյակ է իր նպատակների մասին և գիտի, թե ինչպես է մարզիչը ցանկանում օգտագործել իրեն:

Ռոնալդուն մեծ ազդեցություն ունի, նա կխփի իր գոլերը։ Չեմ հավատում, որ նա առանց գոլերի կհեռանա Եվրոպայի առաջնությունից»,- ասել է Մոուրինյոն RTP-ին տված հարցազրույցում:

Եվրո-2024-ի խմբային փուլում Պորտուգալիան կխաղա Վրաստանի, Չեխիայի և Թուրքիայի հետ: