Ֆրենկի դե Յոնգ․ «Չեմ կարող խոստանալ, որ կմասնակցեմ EURO-2024-ին»

«Բարսելոնայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը պատասխանել է այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում Եվրոպայի առաջնության նախաշեմին։

Ապրիլի 21-ին 27-ամյա կիսապաշտպանը կոճի վնասվածք էր ստացել Լա Լիգայի 32-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում (2:3): Նրան խաղադաշտից դուրս էին բերել պատգարակով։

«Գործերը լավ են ընթանում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ։ Հուսով եմ՝ կկարողանամ մասնակցել առաջին հանդիպմանը։ Բայց ես ոչինչ չեմ կարող խոստանալ»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում AD-ը։

Հոլանդիան Եվրո-2024-ում առաջին հանդիպումը կանցկացնի Լեհաստանի հետ: Խաղը կկայանա հունիսի 16-ին։ Քառյակ D-ի կազմում են նաև Ֆրանսիայի և Ավստրիայի հավաքականները։