Շվեդիայում միջոցառում են կազմակերպել Զլատան Իբրահիմովիչի համար🎥

Շվեդները Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում» միջոցառում են կազմակերպել ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար։

Սերբիայից Շվեդիայի հավաքականից կրած պարտությունից հետո (0:3) Զլատանը արժանացել է երկրպագուների բուռն ծափահարություններին, ինչպես նաև ստացել է «122» համարով մարզաշապիկ՝ ի պատիվ ազգային հավաքականի խաղերի քանակի։

Միջոցառումը նվիրված էր Զլատան Իբրահիմովիչի՝ մեծ ֆուտբոլից հեռանալուն. հարձակվողը դադարեց խաղադաշտում խաղալ 2023 թվականի ամռանը։