Վիկտոր Օսիմհենը մոտ է «Նապոլիից» հեռանալուն

ՊՍԺ-ն աշխատում է Վիկտոր Օսիմհենի հետ պայմանագիր կնքելու վրա։

TuttoMercatoWeb-ը, վկայակոչելով Il Mattino-ն, հայտնում է, որ նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը անձնական կապի մեջ է փարիզցիների ղեկավարության հետ։ Նշվում է, որ նա շատ լավ հարաբերություններ ունի Նասեր Ալ-Խելայիֆիի հետ :

ՊՍԺ-ն նիգերիացի հարձակվողին ձեռք բերելու ֆավորիտ է , սակայն նրա համար պայքարում են նաև «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» :

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ «Նապոլին» Օսիմհենի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չի ստացել։