Օլե-Գունար Սուլշերը կարող է վերադառնալ Անգլիա

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ, թիմի նախկին մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կարող է դառնալ «Լեսթերի» գլխավոր մարզիչը, հայտնում է The Sun-ը։

Հաղորդվում է, որ «աղվեսներն» արդեն կապ են հաստատել 51-ամյա Սուլշերի հետ:

Անձամբ նորվեգացի մասնագետը հետաքրքրված է այս պաշտոնով և ցանկանում է աշխատել «Լեսթերի» հետ։

Հիշեցնենք, որ «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ Էնցո Մարեսկան, ով «աղվեսներին» վերադարձրեց Պրեմիեր Լիգա, տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։