«Լիվերպուլը» նվազեցրել է Լուիս Դիասի տրանսֆերային արժեքը

«Լիվերպուլը» նվազեցրել է վինգեր Լուիս Դիասի գինը, որով հետաքրքրված է «Բարսելոնան», հայտնում է Goal-ը՝ հղում անելով AS-ին։

Սակայն, ինչպես ընդգծում է աղբյուրը, չնայած գնի նվազմանը, ակումբը դժվար թե կարողանա գնել կոլումբիացի ֆուտբոլիստին ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Դիասը «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի համար առաջնահերթ տրանսֆերն է։