Անգլիական գրանդները պատրաստ են 60 միլիոն ֆունտ վճարել «Ատալանտայի» ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Լիվերպուլի» հետ՝ 26-ամյա «Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Տյուն Կյոպմայերսին ձեռք բերելու համար : Այս մասին հայտնում է 90min-ը՝ հղում կատարելով Tutto Atalanta-ին։

Աղբյուրի համաձայն, երկու ակումբներն էլ պատրաստ են առաջարկ անել «Ատալանտային» 60 միլիոն ֆունտ ստեռլինգի (70,6 միլիոն եվրո) չափով:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, դարձել 15 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Կյոպմայերսը «Ատալանտայի» հետ հաղթեց Եվրոպայի Լիգան: