Գաբրիել Մարտինելի. «Նա արժանի է «Ոսկե Գնդակին»»

«Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելին կիսվել է իր թիմակցի՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի կարիերայի մասին իր կարծիքով ։

«Իհարկե, մեծ հպարտություն է խաղալ Վինիսիուսի հետ։ Արժանի է նա։ Ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպես է Վինին փայլում: Իմ կարծիքով, նա պետք է հաղթի «Ոսկե Գնդակը»։ Հաճելի է նրա հետ կիսել հանդերձարանը»,- Մարտինելիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Այս մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։

Հարձակվողը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն խաղացող։