Բեռնարդու Սիլվան խորհուրդ է տվել իր խաղընկերոջը տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան պատասխանել է այն հարցին, թե որտե՞ղ խորհուրդ կտա «Բենֆիկայի» 19-ամյա կիսապաշտպան Ժոաու Նևեշին տեղափոխվել ապագայում ։

«Ես նրան խորհուրդ կտայի գալ «Մանչեսթեր Սիթի»:

Դա հեշտ չի լինի, քանի որ նախորդ մրցաշրջանում նրա հաջողություններից հետո շատ ակումբներ ցանկանում են ձեռք բերել նրան։ Որպես ֆուտբոլիստ և հայրենակից կուզենայի նրան տեսնել իմ կողքին։ Ես նրա համար ամենալավն եմ ցանկանում:

Ինձ պետք չէ համոզել Գվարդիոլային գնել, քանի որ Ժոաու Նևեշն արդեն համոզիչ է իր աշխատանքի մեջ», – Բեռնարդուի խոսքերն է մեջբերում O Jogo-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բենֆիկային» Նևեսի համար, ով նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։