«Մանչեսթեր Սիթին» իր կայքում հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Ստեֆան Օրտեգայի հետ մինչև 2026 թվականը։
«Ամեն օր նոր մոտիվացիա և մարտահրավեր եմ զգում: Ես կատարելագործվել եմ որպես դարպասապահ երկու տարի առաջ այստեղ գալուց հետո»,- Օրտեգայի խոսքն է մեջբերել «Սիթիի» պաշտոնական կայքը:
Դարպասապահը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, որոնցից 8-ում դարպասն անառիկ է պահել։