Անգլիական ակումբը Խուլիան Ալվարեսի համար պատրաստվում է առաջարկ անել

«Չելսին» հետաքրքրված է Խուլիան Ալվարեսով:

Ինչպես հայտնում է TyC Sports-ը, արգենտինացին կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից» խաղաժամանակի սղության պատճառով։ Նախկինում Ալվարեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Մադրիդի «Ատլետիկո» , ՊՍԺ և Պրեմիեր Լիգայի ակումբները ։

Ըստ աղբյուրի՝ «Չելսին» նախատեսում է առաջիկա օրերին առաջարկ անել Խուլիանին։ Լոնդոնյան ակումբը փորձում է հարձակվողին համոզել, որ նա ստիպված չի լինի Պրեմիեր լիգան այլ երկիր և առաջնություն փոխել, ինչպես նաև նրանով, որ իր հայրենակից Էնցո Ֆերնանդեսը, ում հետ միասին խաղացել է «Ռիվեր Փլեյթում», խաղում է «կապույտների» կազմում։

«Չելսիում», որտեղ ներկայիս կազմը շատ երիտասարդ խաղացողներ ունի, Ալվարեսը կարող է ավելի կարևոր դեր ունենալ, սակայն բացասական կողմը թիմի մասնակցությունն է Կոնֆերանսի լիգային:

Իր հերթին, «Մանչեսթեր Սիթին» հստակ դիրքորոշում է գծել՝ նրանք չեն ցանկանում վաճառել Խուլիանին։ Մյուս կողմից, հարձակվողն ավելի շատ խաղաժամանակ է ցանկանում։ Իդեալական տարբերակը կլինի մնալ և լինել հիմնական կազմի խաղացող, բայց քանի որ ներկայիս իրավիճակը նրա օգտին չի գնում, նա մտածում է այս ամառ հեռանալու մասին:

Վաճառքի դեպքում «քաղաքաբնակները» ցանկանում են արգենտինացու համար ստանալ առնվազն 80 միլիոն դոլար (մոտ 75 միլիոն եվրո):