Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության հաղթողին։
«Ո՞վ կդառնա Եվրոպայի չեմպիոն։ Գերմանիան։ Մենք կարող ենք դիմակայել մեր հակառակորդներին։
Հետհաշվարկն արդեն սկսվել է, և ես ցանկանում եմ խաղալ այս վերջին խաղերը այնպես, ինչպես «Ռեալի» կազմում անցկացրել եմ իմ վերջին հանդիպումները»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
Գերմանիայի հավաքականը նույն խմբում կխաղա Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հետ։