Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանի ընտրանուն ընկերական խաղում

Այսօր` հունիսի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպման շրջանակներում մրցեցին Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականները։ Խաղը ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով՝ 2:1 հաշվով։

Հանդիպման հենց սկզբում մեր ընտրանու կազմակերպած արագ հակագրոհից հետո գնդակը սեփական դարպասը ուղարկեց հյուրերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Մարոչկին։

Առաջին կեսում հյուրերը ունեին լավ պահեր հաշիվը հավասարեցնելու համար։ Երկու անգամ մեզ օգնության հասավ դարպասաձողը։

Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Հայաստանի հավաքականի փայլուն գրահը եզրափակեց Վահան Բիչախչյանը, հաշիվը դարձնելով՝ 2։0։

Հանդիպման վերջին հյուրերը կարողացան կրճատել խաղի հաշիվը՝ 11 մետրանոցից աչքի ընկավ Բայրժան Իսլամխանը։