«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ըստ L’Équipe-ի, 34-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Շաբաբը»։
Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Պրոֆեսիոնալ Լիգայի ակումբը դիտարկում է նաև «Արսենալի» իր նախկին թիմակից Ալեքսանդր Լակազետի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, ով այժմ խաղում է «Լիոնում»։
Անձամբ՝ Օբամեյանգը, վերջերս La Provence-ին տված հարցազրույցում հայտարարեց «Մարսելում» մնալու ցանկության մասին։