Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է ֆրանսիացի հարձակվող և աշխարհի չեմպիոն Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։
«Ոչ մի ֆուտբոլիստ, որքան էլ նա լավը լինի, քեզ հաջողություն չի երաշխավորում։ Մեզ պետք է ֆուտբոլ խաղալ։ Նույնիսկ եթե վերցնենք ՊՍԺ-ին. Նրանք միաժամանակ ունեին Նեյմարին, Մեսսիին և Մբապպեին, և նրանք ոչ մի եվրագավաթ չեն նվաճել»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նախորդ մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 48 խաղում խփել է 44 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Մբապպեն փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։