«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հայտնել է, որ ակումբը չի դիտարկում «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ձեռք բերելու հնարավորությունը։
«Մեզ չի հետաքրքրում Սպերցյանը»,- ասել է Ջյունտոլին Sport24-ին։
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Tuttomercatoweb-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լացիոն», «Նապոլին», «Յուվենտուսը» և «Ֆիորենտինան»։