«Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի

«Բարսելոնան» կարող է ակտիվացնել նոր ֆինանսական լծակ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ հղում կատարելով RAC1-ին։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը 100 միլիոն եվրոյի փնտրտուքների մեջ է, որն անհրաժեշտ է ծախսերի սահմանափակումներից խուսափելու համար։ «Բարսելոնայի» առաջնահերթությունը Nike-ի հետ պայմանագիր կնքելն է։

Ընդգծվում է, որ հավանականություն կա, որ «բլաուգրանաները» չկարողանան օգտվել 1:1 կանոնից գալիք տրանսֆերային պատուհանի սկզբում, քանի որ «Բարսելոնային» անհրաժեշտ է 100 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ ստանալ։ Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ այս պահին կատալոնական ակումբն այնքան եկամուտ չունի, որ Լա Լիգան թույլ տա վաճառել խաղացողների վաճառքից ստացված ողջ գումարը և նրանց աշխատավարձերի խնայողությունները։