«Չելսին» հայտարարել է նոր տրանսֆերի մասին

«Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբիոյոն պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

2023/24 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 25 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։