«Բարսելոնան» հույս ունի ամռանը ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանին

«Բարսելոնան» հույս ունի ամռանը ձեռք բերել Միկել Մերինոյին:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել , որ կատալոնացիները ցանկանում են ամռանը փորձել ձեռք բերել « Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանին, քանի որ կարծում են, որ Մերինոն իդեալական է «Բարսելոնայի» նոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի երկու կենտրոնական կիսապաշտպանների համար։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, տրանսֆերային արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո և ևս 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով՝ երկու անգամ ավելի, քան «Սոսյեդադը» վճարել է կիսապաշտպանի համար 2018 թվականին։ Հաղորդվում է, որ «Ռեալ Սոսյեդադը» Մերինոյին առաջարկել է երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2025 թվականին, սակայն խաղացողը հետաքրքրված էր «Բարսելոնայի» առաջարկով՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորության պատճառով։

Նշվում է, որ Մերինոյի հետ պայմանագիր կնքելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե «Բարսելոնային» հաջողվի խուսափել Լա լիգայի ծախսերի սահմանափակումներից։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանում 1:1 կանոնը կիրառելու համար կատալոնացիներին անհրաժեշտ է 100 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ։

Անցած մրցաշրջանում Մերինոն «Ռեալ Սոսյեդադի» կազմում Լա Լիգայի 32 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։