Մարկո Բարոնին մոտ է «Լացիոն» գլխավորելուն:
Ավելի վաղ հռոմեական ակումբը հայտարարել էր Իգոր Տուդորի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, Բարոնին երկու տարվա պայմանագիր կկնքի «Լացիոյի» հետ, սպասվում է, որ դա տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին:
Այժմ 60-ամյա մասնագետը գլխավորում է «Վերոնան»։ Նրա գլխավորությամբ թիմը 2023/24 մրցաշրջանն ավարտեց Ա Սերիայի 13-րդ տեղում՝ 38 խաղում վաստակելով 38 միավոր։