«Ֆլումինենսեի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան խոսել է այն ճնշման մասին, որ զգում է իր ազգային հավաքականի գործընկեր Նեյմարը։
«Ես ուղղակի շատ բաներ չեմ հասկանում. Շատ դժվար է անել այն ամենը, ինչ նա անում է խաղադաշտում: Աշխարհում չկա խաղացող, ով ունենա նույն հատկանիշները, նույն որակները, ինչ նա ունի։
Նեյմարը հոգեպես շատ ուժեղ է. Ես տեսա Մեսսիի հետ հարցազրույցը. Եթե Մեսսին այնքան մեղադրանքներ ստանար, որքան Նեյմարն իր ողջ կարիերայի ընթացքում, Մեսսին կավարտեր: Նեյմարը շատ ուժեղ է. Նրա վրա ճնշումը չափազանց մեծ է, երբեմն՝ ճնշող։ Մենք՝ որպես ընկերներ, որպես գործընկերներ, տեսնում ենք, թե ինչքան են նրան ծեծում։ Բայց նա պարզապես ցանկանում է երջանիկ լինել, նա ցանկանում է ֆուտբոլ խաղալ։ Խաղադաշտում տեսնում ես, որ նա ցայտում է այն ուրախությունը, որ ինքը՝ իր սիրտը, զգում է խաղադաշտից դուրս: Բրազիլիայում շատ դժվար է ֆուտբոլիստ լինել»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում CNN-ը։