Իտալական Ա Սերիայի չորս ակումբներ հետաքրքրված են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը։
Հայ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լացիոն», «Նապոլին», «Յուվենտուսը» և «Ֆիորենտինան»: «Ծեր սինյորայի» սկաուտներն արդեն դիտել էին Սպերցյանին հանդիպումներից մեկում։
«Լացիոն» իր հերթին 23-ամյա ֆուտբոլիստին հիանալի խաղացող է անվանել։ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Այաքսը» :
Նախորդ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։